«Յուքոմն» ընդդեմ «ԱրմենՏելի». Հանձնաժողովը կհրապարակի վարչական վարույթի արդյունքները
ՏՆՏԵՍԱԿԱՆ, Օրվա լուր | ankakh | September 10, 2011 18:03| Երեքշաբթի օրը՝ սեպտեմբերի 13-ին, ժամը 11-ին, ՀՀ Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովում տեղի կունենա նիստ, որի ընթացքում կտեղեկացվի «ԱրմենՏել» ընկերության հանդեպ հարուցված վարչական վարույթի արդյունքի մասին:
Տեղեկացնենք, որ «Յուքոմ» ընկերությունը վարչական բողոք է ներկայացրել Հանձնաժողով, ըստ որի , «ԱրմենՏելն» իր վարքագծով խոչընդոտում է «Յուքոմի» հեռախոսային ծառայությունների ընդլայնմանը:
Լրագրողները հրավիրվում են ներկա գտնվելու նիստին և լուսաբանելու այն: |






Facebook
Tweet This
Email This Post
