Միլիոնատիրոջ որդին վիճակախաղով 100 մլն դոլար է շահել

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | September 10, 2011 17:38

Մարիոթ հյուրանոցային ցանցի նախագահի որդին վիճակախաղով ավելի քան 100 մլն դոլար է շահել: 107 մլն-անոց ջեք փոթը բաժին է հասել 25-ամյա Բրայան Մաքքարթիին, որը վիճակախաղի տոմսը գնել էր Վիրջինիա նահանգի մթերային խանութներից մեկում: Հաջողակի հոր` Ռոբերտ Մաքքարտիի տարեկան փոխհատուցումը գերազանցում է մեկ մլն դոլարը: Երիտասարդը մտադիր է շահման մի մասը ծախսել BMW M3 սեդան գնելու, ինչպես նաև Իռլանդիայում ճանապարհորդելու վրա: Mega Millions վիճակախաղը  անցկացվում է ԱՄՆ-ի 41 նահանգներում, Կոլումբիայի մարզում ու Վիրջինյան կղզիներում: 2011-ի մարտին,  Նյու Յորքում  գնված տոմսը ռեկորդային ջեք փոթ շահեց` 319 մլն դոլար:

 

 

Դիտվել է 1317 անգամ:
Print Friendly

Leave a Reply