Ուրուգվայը ճանաչել է Լեռնային Ղարաբաղը
ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | ankakh | September 10, 2011 17:04
Սեպտեմբերի 9-ին Ուրուգվայի ԱԳ նախարար Լուիս Ալմագրոն սենսացիոն հայտարարությամբ է հանդես եկել Լեռնային Ղարաբաղի առնչությամբ: Ինչպես հայտնում է “Երկիր մեդիա” հեռուստաալիքը, Ուրուգվայի ԱԳ նախարարը անդրադարձել է Լեռնային Ղարաբաղի թեմային հայ-ուրուգվայական հարաբերություններին նվիրված կոնֆերանսի ընթացքում: Նա նշել է, որ Լեռնային Ղարաբաղը պատմականորեն Հայաստանի մի մասն է ու հիմա իրենք ուսումնասիրում են Լեռնային Ղարաբաղի հանրապետության համաձայնեցման ու ճանաչման հարցը պետական մակարդակով:“Համոզված եմ, որ Լեռնային Ղարաբաղը պետք է անկախ լինի ու ժամանակի ընթացքում միավորվի Հայաստանին” , ընդգծել է Ուրուգվայի արտաքին քաղաքականության գերատեսչության ղեկավարը:






Facebook
Tweet This
Email This Post
