Կալանավորված սպաներին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 375 հոդվածի 1-ին մասով
ՄԱՐԴԻԿ, Օրվա լուր | ankakh | September 10, 2011 13:52
Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանը սեպտեմբերի 9-ին բավարարել է ԼՂՀ ՊԲ N զորամասի ժամկետային զինծառայող Աղասի Գեղամի Աբրահամյանի մահվան փաստի առթիվ հարուցված քրեական գործով սեպտեմբերի 6-ին ձերբակալված երկու սպաների նկատմամբ խափանման միջոցը կալանավորում կիրառելու մասին քննիչի միջնորդությունը:
Կալանավորված սպաներին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 375 հոդվածի 1-ին մասով
Միաժամանակ ԼՂՀ ՊԲ N զորամասի ժամկետային զինծառայող Հայկ Վասիլիի Մկրտչյանի մահվան փաստի առթիվ հարուցված քրեական գործով վերջին 3 օրերի ընթացքում ձեռնարկված քննչական և օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում ձեռքբերված ապացույցների հիման վրա ձերբակալված Լենդրուշ Սամվելի Նազլուխանյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 104 հոդվածի 1-ին մասով /սպանություն/: Լենդրուշ Նազլուխանյանի նկատմամբ որպես խափանման միջոց կալանավորումն ընտրելու քննիչի միջնորդությունը սեպտեմբերի 10-ին ուղարկվել է Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարան:






Facebook
Tweet This
Email This Post
