Պարագվայում հավատացյալների վրա “փողի անձրև” տեղաց
ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | ankakh | September 10, 2011 12:50
Իսկական դրամանձրև տեղաց Պարագվայի Գուարամբար քաղաքի Սուրբ Կույս Մարիամի եկեղեցու ծխականների վրա: Գրեթե 50 մարդ էր բարձրացել եկեղեցու զանգակատուն ու այդ բարձրությունից կրոնական տոնի կապակցությամբ , ի նշան երախտիքի Կույս Մարիամին թղթադրամներ էր “տեղում” ցած` ֆինանսական առումով բարեբեր տարվա առիթով: Ներքևում հավաքված նվազ հաջողակ ծխականներն էլ դրամ որսալու մեջ էին մրցում: Իհարկե, ամենաակտիվը երեխաներն էին Եկեղեցու հոգևորականն անհանգստացած է.” Տարեցտարի այս սովորույթն ավելի ու ավելի շատ մարդ է հավաքում, իսկ եկեղեցին բավականին հին է ու ամբոխն այն կարող է պարզապես քանդել”: Դրամաորսության մրցույթը նույնպես հաճախ ուղեկցվում է ագրեսիայով, մարդիկ իրար են հրմշտում: Այս տարի եկեղեցու սպասավորները նախապես շտապօգնություն են կանչել` ծեծված ու աղաղակից խլացածների համար: Չնայած ամեն տարի այս օրը ֆիզիկական վնասվածքներ շատ են լինում, միևնույն է, ծխականները չեն կամենում հրաժարվել դրան մասնակցելուց: Բացի այդ, դժվար է հաջողակ բնակիչներին արգելել նմանօրինակ ձևով կիսվել աղքատ հայրենակիցների հետ: Հետաքրքիր դեպքեր էլ են պատահում. օրինակ` մի անգամ զանգակատուն է բարձրացել 99-ամյա ծերունի, որպեսզի արժեթղթեր նետի.”դա իմ երախտագիտության զգացումն է Կույս Մարիամին` որ նա ինձ հնարավորություն է տվել ապրել ու հասնել այս տարիքիս”,- իր արարքն այսպես է հիմնավորել ծերունին:






Facebook
Tweet This
Email This Post
