Հրապարակվել է “ռուսական Աննա Ֆրանկի” օրագիրը
ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | ankakh | September 10, 2011 11:21
Լենինգրադի շրջափակման բոլոր սարսափները շարադրված են աղմկահարույց օրագրում, որը Երկրորդ աշխարհամարտի ժամանակ վարել է ռուս դպրոցական Լենա Մուխինան: Նրան համեմատում են հրեա Աննա Ֆրանկի հետ (որն իր օրագրում շարադրել էր կոնցլագերյան ժամանակաշրջանը):
Ի տարբերություն Աննայի, որը համակենտրոնացման ճամբարում մահացել է , Լենան կարողացել է 1941-ին սկսված գրեթե 900 օր տևած Լենինգրադյան բլոկադայի արհավիրքներով անցնել, դիմանալ քաղցին: 16-ամյա դպրոցականը ստիպված է սարսափելի իրադարձությունների` այդ թվում հարազատ մոր մահվան վկան դառնալ: Ամենադրամատիկ պահը օրագրում, որը ստացել է”Պահպանիր իմ վշտալի պատմությունը” (լույս է տեսել Սանկտ-Պետերբուրգում) այն պատմությունն է, որ Լենայի ընտանիքը ստիպված է եղել սպանել ու ուտել իրենց սիրելի կատվին: Խմբագիրները, որոնք աշխատել են դպրոցականի շարադրության վրա, նշել են, որ աղջիկը որոշակիորեն գրական տաղանդով է օժտված եղել, սակայն գրող այդպես էլ չի դարձել:






Facebook
Tweet This
Email This Post
