Բոլոր ճանապարհները տանում են Երեւան

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ, Օրվա լուր | | September 9, 2011 17:40

Թվում էր, թե այսօր Երեւան տանող ճանապարհները պիտի որ փակ լինեին  մարզերից եկող մեքենաների համար: Այս մասին բարձրաձայնում էին թերթերը: Պատճառը ՀԱԿ հանրահավաքն էր, եւ շատերը ենթադրում էին, որ ինչպես միշտ, ճանապարհին ոստիկանությունը կխոչընդոտեր մեքենաների մուտքը մայրաքաղաք:

Այս մասին ճշգրիտ տեղեկատվություն ստանալու նպատակով այցելեցինք Իջեւանի ավտոկայարան, որտեղ մեզ ասացին, որ ամբողջ օրվա ընթացքում մեքենաներն անարգել ուղեւորվել են Երեւան: Նույն հաջողությամբ մայրաքաղաք են ժամանել նաև  Բերդի, Նոյեմբերյանի ավտոկայանատեղիներից դուրս եկած երթուղային տաքսիները: Սա հաստատեցին մարդատար մեքենաների եւ միկրոավտոբուսների վարորդները:

Երեւանից Իջեւան ժամանած մեքենաների վարորդներն էլ նշեցին, որ ճանապարհին ոստիկանությունն իրենց չի կանգնեցրել եւ չի ստուգել:

Քրիստինա Տեր-Մաթեւոսյան

 

Դիտվել է 1430 անգամ:
Print Friendly

Leave a Reply