Մահացել է Գարեգին Ազարյանը
ԳԼԽԱՎՈՐ ԼՈՒՐ, ՄԱՐԴԻԿ, Օրվա լուր | ankakh | September 10, 2011 2:20
Քիչ առաջ սրտի կաթվածից մահացել է ԿԸՀ նախագահ Գարեգին Ազարյանը։ Նա 2003թ. հուլիսից մինչ օրս զբաղեցնում է ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահի պաշտոնը:
Գարեգին Ազարյանը 50 տարեկան էր։
Գարեգին Ազարյանի կենսագրությունը
Ծնվել է 1961թ. ապրիլի 12-ին Երեւանում:
1986թ. ավարտել է Երեւանի պոլիտեխնիկական ինստիտուտը:
1979-1981թթ. ծառայել է Խորհրդային բանակում:
1982-1986թթ. աշխատել է «Երքաղլույս» ձեռնարկությունում, նախ որպես ինժեներ, ապա` բաժնի պետ:
1986-1992թթ. աշխատել է Մաշտոցի շրջխորհրդի գործկոմում որպես տեսուչ, ավագ տեսուչ, բաժնի պետ:
1992-1995թթ.` «Հելփ» ՍՊԸ-ի փոխտնօրեն:
1995-1996թթ.` ՀՀ տարածքային կառավարման նախարարի աշխատակազմի ղեկավար:
1996-1997թթ.` Երեւանի Մաշտոցի շրջանի ղեկավար:
1997թ. աշխատել է ՀՀ Ազգային ժողովում որպես ավագ խորհրդատու:
2000-2003թթ. ՀՀ արդարադատության նախարարության իրավաբանական անձանց պետական ռեգիստրում զբաղեցրել է բաժնի պետի պաշտոն:
2003թ. հուլիսից մինչ օրս զբաղեցնում է ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահի պաշտոնը: Արդարադատության 2-րդ դասի խորհրդական է:
2008-2009թթ. եղել է Եվրոպայի ընտրական իշխանությունների ընկերակցության նախագահ:
Ամուսնացած է, ունի 2 երեխա:






Facebook
Tweet This
Email This Post
