Թամանյանը բնապահպանական տեսանկյունից ճիշտ է նախագծել Երևանը, որն այսօր դարձել է մեքենաների քաղաք

Օրվա լուր | | September 4, 2009 12:33

green_roof«Կառուցելով հարմարավետ ու կանաչապատ մայթեր` մենք կարեղ ենք ավելացնել հետիոտների քանակը, որոնք կգերադասեն քայլել, քան թե տրանսպորտից օգտվել, որն արտանետումներով աղտոտում է օդը»,-ասում է քաղաքաշինարար Ալեն Ամիրխանյանը:

Երեկ Ալեքսանդր Թամանյանի թանգարանինստիտուտում կայացավ «Ճարտարապետների և քաղաքաշինարարների դերը բնապահպանության մեջ» թեմայով դասախոսությունը:

Ամիրխանյանը ներկայացրեց բնապահպանական այն խնդիրները, որոնք առնչվում են քաղաքաշինությանը: Ներկայացվեցին տարբեր գաղափարներ և լուծման ճանապարհներ` ճիշտ քաղաքաշինության միջոցով հաղթահարելու բնապահպանական խնդիրները:

Այսօր բազմահարկ շենքերով լի քաղաքներում բնապահպանական նպատակներով կանաչապատում են տանիքները. «Կանաչ տանիքները մեքենաներով հագեցած և քիչ կանաչ տարածքներ ունեցող քաղաքներում կարող են մաքրել օդն ու մեծ դեր խաղալ»,-ասում է Ամիրխանյանը:

Դասախոսությանը հետևեց 30-րոպեանոց տեսաֆիլմ` Չինաստանի ուրբանիզացիայի, էկոլոգիական խնդիրների և դրանց հետ ուղղակի կապ ունեցող քաղաքաշինության մասին:

Ըստ ֆիլմի` տարեկան 15-20 մլն մարդ Չինաստանում գյուղերից տեղափոխվում է քաղաք, և ուրբանիզացիան աճում է ահագնացող տեմպերով: Այս ամենը վտանգում է բնական ռեսուրսները, քանի որ 1.3 միլիարդ բնակիչները «ոչնչացնում» են դրանք: Այդ իսկ պատճառով չինացիներն աշխատում են մշակել նոր ծրագրեր` բնական պաշարները` հատկապես ջուրը խնայելու համար:

«Անկախի» այն հարցին, թե արդյոք Երևանը մի օր կհամապատասխանի էկո-քաղաքի չափանիշերին, Ամիրխանյանը պատասխանեց, որ Թամանյանը շատ ճիշտ է նախագծել Երևան քաղաքը էկոլոգիական տեսանկյունից, բայցայսօր խնդիր է այն, թե Երևանը մարդու քաղաք է, թե ավտոմեքենայի:

«Այստեղ ես զգում եմ նաև մասնագետների, ինչպես նաև էկոկրթության պակաս: Պետք է շատ կազմակերպվեն դասախոսություններ, քննարկումներ, և, ինչու չէ, սկսել հենց դպրոցից»,- ասում է քաղաքաշինարարը:

Դիտվել է 1660 անգամ:
Print Friendly

Leave a Reply