Կնոջ խելքն ու կառուցվածքն ուղիղ համեմատական են
ԱՆԿԱԽ ԿԻՆ, Շաբաթվա լուր | ankakh | September 9, 2011 17:21
Ամերիկյան գիտնականների վերջին հետազոտությունների համաձայն, կնոջ մտածելու ունակությունը կախված է նրա կառուցվածքից: Հետազոտության արդյունքների համաձայն, “տանձաձև” կառուցվածք ունեցող, այսինքն` փոքր կուրծք ու փարթամ ազդրերով կանայք ավելի խելացի են մնացած կանանցից: Բացի այդ, փարթամ ազդրերը նշանակում են, որ կինը ավելի խելացի երեխա կարող է լույս աշխարհ բերել: Իրենց “խելք-կառուցվածք” զուգահեռը գիտնականներն ապացուցել են լրիվ գիտականորեն.”Լիքը ազդրերում կուտակված ճարպը մեծ քանակով օմեգա-3 ճարպաթթու է պարունակում, որը պատասխանատու է հղիության ընթացքում սաղմի ուղեղի զարգացման համար” ասում են գիտնականները: Այս եզրահանգումներն ավելի քան 16 հազար կանանց ու աղջիկների հետազոտության արդյունք են: Գիտնականներն ուսումնասիրվողներին հնարամտության թեսթեր են հանձնարարել ու ավելի կլորիկ ազդրերով կանայք ու նրանց երեխաներն ավելի շատ ճիշտ պատասխաններ են տվել:






Facebook
Tweet This
Email This Post
