Դպրոցներում համակարգչային հագեցվածության բարելավումը` առաջնային

ԿՐԹԱԿԱՆ, Օրվա լուր | | September 9, 2011 17:53

ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանն այսօր ընդունել է բարձր տեխնոլոգիաների ոլորտում հայտնի “Ինթել” ղազախական ընկերության ներկայացուցիչներին, ովքեր նախարարին ներկայացրել են իրենց առաջարկությունները`”Մեկ աշակերտին մեկ համակարգիչ” հեռահար ծրագրի շրջանակում:Կրթության և գիտության նախարարը ընդգծել է, որ համակարգչային հագեցվածության ավելացումը  կրթական բարեփոխումների համատեքստում առաջնային է դիտվում: Ըստ աշակերտների թվի` համակարգիչների հագեցվածության ցուցանիշն այժմ մեր երկրում 1/22 է, այսինքն 22 աշակերտին բաժին  է ընկնում մեկ համակարգիչ, ինչը մոտ է եվրոպական միջին ցուցանիշին: “Այնուամենայնիվ, մենք շահագրգռված ենք այդ ցուցանիշը բարելավելու հարցում: Մեզ հատկապես հետաքրքրում են հայերեն ծրագրերով համակարգիչներ”,- նշել է նախարարը:  Հանդիպման ընթացքում քննարկվել են հանրակրթական ոլորտի համակարգչայնացման գործընթացում “Ինթել” ընկերության մասնակցության հնարավորությունները:

Դիտվել է 1001 անգամ:
Print Friendly

Leave a Reply