Արաբական աշխարհում հայտնի հայ երգչուհի Մարիան վերադառնում է շոու- բիզնես
ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | ankakh | September 9, 2011 16:47
Արաբական աշխարհում հայտնի, հայկական արմատներով երգչուհի Մարիան երկամյա դադարից հետո վերսկսում է իր երաժշտական գործունեությունը: Ինչպես տեղեկացնում է «Gulf News»-ը, երգչուհին նոր պայմանագիր է կնքել «Mazzika» ընկերության հետ:
Հայուհին շոու-բիզնեսում նորեկ չէ, նա արդեն երկու ալբոմ է թողարկել «Elab» եւ «Weregat Taney» խորագրերով: Մարիան կարիերան սկսել է 13 տարեկանից՝ սկսելով աշխատել որպես մոդել: 17 տարեկանում նա հաղթող է ճանաչվել «Ասիայի միսս բիկինի» անվանակարգում:
Մարիան նկարահանվել է եգիպտական մի քանի ֆիլմերում:
Նշենք, որ Մարիայի հայրը լիբանանցի արաբ է, իսկ մայրը հայուհի: Շատերը երգչուհուն նմանեցնում են Քիմ Կարդաշյանին, նրա հայկական արմատների, ինչպես նաեւ ֆիզիկական նմանության պատճառով:
NEWS.am






Facebook
Tweet This
Email This Post
