Բացահայտվել են գերմանացիների վախերը

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | September 9, 2011 16:11

ԳԴՀ-ի ապահովագրական խոշորագույն ընկերությունը հրապարակել է «Die Aengste der Deutschen hervor»-ի ամենամյա հետազոտության արդյունքները, որոնք նվիրված են գերմանացիների վախերին:

Փորձագետների գլխավոր եզրահանգումն այն է, որ նախորդ տարիների երկյուղները նահանջել են` տեղը զիջելով նորերին: Այսպես, գերմանացիները սկսել են նվազ վախենալ գործազրկությունից  (հարցվածների  37%-ը): Հետազոտողները նման «սենսացիոն լավատեսությունը» բացատրում են կառավարության հակաճգնաժամային միջոցառումներով: Քրեականության հանդեպ վախը նույնպես նվազել է, ընդամենը. 28%-ն է վախենում բռնության զոհ դառնալուց: Վախերը,  կապված երեխաների թմրամոլ կամ էլ ալկոհոլամոլ դառնալու հետ, նույնպես նվազել են. դրա մասին միայն 8%-ն է արտահայտվել: Իսկ ամենաքիչը վախենում են ընտանեկան դավաճանությունից ու զուգընկերոջ կորստից (ընդամենը 5%-ը):

Անփոփոխ մեծ է վախը կյանքի  արժեքի թանկացման  նկատմամբ (63%): Գերմանացիները շատ են  վախենում եվրոպական պարտապանների սնանակացումից, ինչը նրանց կարծիքով թանկ կնստի գերմանացիների վրա: Դա 2011-ի ամենագլխավոր վախն է: Ճապոնական «Ֆուկուսիմայի» դեպքից հետո յուրաքանչյուր երկրորդ գերմանացին վախենում է  նմանատիպ վթարից, որ կարող է տեղի ունենալ ոչ միայն Գերմանիայի, այլև ողջ Եվրոպայի տարածքում: Մեծ է նաև ահաբեկչության հանդեպ վախը, այն նախորդ ուսումնասիրության համեմատ կրկնապատկվել է:

 

Դիտվել է 1063 անգամ:
Print Friendly

Leave a Reply