Նարեկ Սարգսյանը Գագիկ Բեգլարյանի հետ հին եւ ընկերական հարաբերություններ ունի
ՄԱՐԴԻԿ, Օրվա լուր | ankakh | September 9, 2011 13:56
Երեւանի գլխավոր ճարտարապետ Նարեկ Սարգսյանը շատ հաճախ է հանդիպում Երեւանի նախկին քաղաքապետ Գագիկ Բեգլարյանի հետ: Այս մասին այսօր` սեպտեմբերի 9-ին, մամուլի ասուլիսի ժամանակ լրագրողներից մեկի հարցին ի պատասխան` հայտարարեց ինքը` Նարեկ Սարգսյանը:
«Ես Գագիկ Բեգլարյանի հետ հին եւ ընկերական հարաբերություններ ունեմ եւ նրա հետ հանդիպում եմ շատ հաճախ»,- ասաց գլխավոր ճարտարապետը:
Հիշեցնենք, որ Երեւանի նախկին քաղաքապետ Գագիկ Բեգլարյանը ստիպված էր հրաժարական տալ զբաղեցրած պաշտոնից, երբ ծեծի էր ենթարկել նախագահի աշխատակազմի արարողակարգի բաժնի աշխատակից Արամ Կանդայանին: Գագիկ Բեգլարյանի` քաղաքապետ ընտրվելուց հետո, Նարեկ Սարգսյանը աշխատանքից ազատվել էր: Այնուհետեւ, քաղաքապետ Կարեն Կարապետյանը նրան վերադարձրել է եւ այժմ նա զբաղեցնում է Երեւանի գլխավոր ճարտարապետի պաշտոնը:
News.am






Facebook
Tweet This
Email This Post
