Վ. ՄԻնասյան. «Հաջողությունն ուղեկից է ուժեղին»

ՍՊՈՐՏ, Օրվա լուր | | September 9, 2011 13:43

Ֆուտբոլի Հայաստանի ազգային  հավաքականի գլխավոր մարզիչ Վարդան Մինասյանն այսօր հանդիպելով զանգվածային լրատվամիջոցների ներկայացուցիչներին,  իր տպավորությունները կիսեց  ֆուտբոլի Եվրոպայի առաջնության ընտրական մրցաշարի շրջանակում Անդորրայի և Սլովակիայի հավաքականների նկատմամբ իր թիմի խոշոր հաշիվներով տարած հաղթանակների մասին: Մարզիչը հայտնեց, որ առաջիկայում կայանալիք  Իռլանդիայի հավաքականի հետ երևանյան խաղի մասին ընդհանրապես չի խոսելու: Նա նշեց, որ Հայաստանի հավաքականն աստիճանաբար ավելի փորձառու է դառնում: Մինասյանը նաև խոստովանեց, որ մերոնց բախտն որոշ չափով բերել է: Այդուհանդերձ , մարզիչն այն կարծիքին է, որ հաջողությունն ուղեկից է ուժեղին: Նա հայտնեց, ոչ Եկատերինբուրգի «Ուրալի» խաղացող Դենիս Թումասյանին հրավիրել են հավաքական, սակայն նա չի ցանկացել ներկայանալ: Իսկ «Այաքսի» հարձակվող Արազ Օզբիլիսը համարվում է Հայաստանի հավաքականի թեկնածու: Մինասյանի կարծիքով խմբից դուրս գալու հնարավորություններ են պահպանում Ռուսաստանի, Իռանդիայի, Սլովակիայի և Հայաստանի հավաքականները և կանխագուշակության ամեն փորձ անիմաստ է:

Դիտվել է 807 անգամ:
Print Friendly

Leave a Reply