«Համերգ անիվների վրա».երաժշտությունն ընդդեմ ՄԻԱՎ-ի

ՄՇԱԿՈՒՅԹ, Օրվա լուր | | September 9, 2011 13:41

Հայկական Կարմիր խաչի ընկերության Երիտասարդական բաժինը 2004 թվա­կա­նից իրականացնում է ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի կանխարգելմանն ուղղված «Կողմնո­րոշ­վե­լու ժամանակն է» ծրագիրը, որը ֆինանսավորվում է ՁԻԱՀ-ի, տուբերկուլոզի և մալա­րիայի դեմ պայքարի Գլոբալ Հիմնադրամի կողմից: Ծրագրի շրջանակներում կազմակերպվում և անցկացվում են հանրային միջոցառումներ, որոնց նպատակն է նպաստել բնակ­չութ­յան, հատ­կապես երիտասարդության շրջանում ՄԻԱՎ վարակի կանխարգելման վերա­բեր­­յալ գիտելիների մակարդակի բարձրացմանը:

Հարգելի գործընկերներ, Հայկական Կարմիր խաչի ընկերությունը կազմակերպում է «Երիտասարդներն ընդդեմ ՁԻԱՀ-ի» խորգրով Գալա համերգ, որի նպատակն է նպաստել ՄԻԱՎ վարակի կանխարգելմանն ու ՄԻԱՎ-ով ապրողների նկատմամբ խարանի և խտրականության նվազեցմանը:

Համերգը կկայանա սեպտեմբերի 10-ին, ժամը 20.00-ին Սիրահարների այգում` The Beautified Project ռոք խումբի և հայտնի երգիչներ Antimatter (Մեծ Բրիտանիա) և Lisa  Cuthbert (Իռլանդիա)  մասնակցությամբ:

Սիրով  ակնկալում ենք Ձեր ներկայությունը:

 

Դիտվել է 847 անգամ:
Print Friendly

Leave a Reply