Առողջապահության նախարարն այցելել է Արագածոտնի և Շիրակի մարզեր

Պաշտոնական, Օրվա լուր | | September 9, 2011 13:21

ՀՀ առողջապահության նախարար Հարություն Քուշկյանն երեկ աշխատանքային այցով եղել է Արագածոտնի և Շիրակի մարզերում:

Հարություն Քուշկյանն նախ Ապարանի բժշկական կենտրոն է այցելել, ծանոթացել է ՀՀ «Առողջապահական համակարգի արդիականացում» վարկային ծրագրի շրջանակներում իրականացվող շինարարական աշխատանքների ընթացքին, գնահատել կատարված աշխատանքների որակը, մի շարք հանձնարարականներ տվել: Նախարարն աշխատանքային հանդիպման ժամանակ հստակեցրել է Ապարանի բժշկական կենտրոնի շահագործման հանձնելու ժամկետները:

Այնուհետև ՀՀ առողջապահության նախարարն այցելել է Գյումրիում նոր կառուցվող բժշկական կենտրոն` շինարարական աշխատանքների ընթացքին ծանոթանալու նպատակով:

Առողջապահության նախարարության հասարակայնության հետ կապերի և լրատվության բաժնի հաղորդմամբ, նախարարի  կողմից մատնանշվել են որոշ թերություններ, մասնավորապես` կապալառու կազմակերպության կողմից շինարարական աշխատաքների ավարտի ժամկետների որոշակի ուշացում, շինարարական աշխատանքների որակին առնչվող որոշ թերացումներ: Վերոնշյալի առնչությանմբ նախարարը պահանջել է սեղմ ժամկետում ներկայացնել շինարարական աշխատանքների նոր և հստակ ժամանակացույց և հանձնարարել անհապաղ շտկել առկա թերությունները, ինչպես նաև պահպանել շինարարական աշխատանքների բարձր որակը:

ՀՀ առողջապահության նախարարի Շիրակի մարզ այցելության հաջորդ վայրը Ամասիայի առողջության կենտրոնն էր, որը հիմնանորոգվում է Հայաստանի սոցիալական ներդրումների հիմնադրամի միջոցներով:

Այցի ընթացքում Հարություն Քուշկյանը ծանոթացել է շինարարական աշխատանքների ընթացքին, կատարված և նախատեսվող աշխատանքներին:

 

Դիտվել է 852 անգամ:
Print Friendly

Leave a Reply