Ռիգայի քաղաքապետի կինը լուսանկարվել է Playboy-ի համար

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | September 9, 2011 12:21

Ռիգայի քաղաքապետ  Նիլ Ուշակովի կինը` Ելենան,  լուսանկարվել է տղամարդկանց   Playboy -ի լատվիական տարբերակի   սեպտեմբերյան համարի համար:

Այն վաճառքի է հանվել սեպտեմբերի 7-ին: Հրատարակության մեջ նաև հոդված է լույս տեսել «Սեքսուալ միսիս Ուշակովան» վերնագրով: Արժե, սակայն, նշել, որ ֆոտոսեսիան Playboy-ի  գնահատականով բավականին համեստ է ստացվել:

Ելենա Ուշակովան լրագրողներին հայտարարել է, որ համաձայնել է լուսանկարվել միայն այն նպատակով, որ հետո իր թոռներին ցույց տա, թե ինչպիսին է տատիկը եղել երիտասարդ հասակում: Հրատարակության խմբագիրը հայտարարել է, որ ֆոտոսեսիան ոչ մի կերպ չի առնչվում Լատվիայի սեյմի  առաջիկա ընտրությունների հետ (2011-ի սեպտեմբերի 17):

Խմբագիրը հայտարարել է, որ քաղաքապետի կնոջ թեկնածությունը պարբերականում ներկայացնելը կապված է նրա գեղեցիկ արտաքինի հետ:

Ի դեպ , 2010-ին էստոնացի քաղաքական գործիչ Աննա-Մարիա Գալոյանը նույնպես Playboy-ում ներկայացվել է ու բրիտանական The Sun  պարբերականի կողմից ճանաչվել աշխարհի ամենասեքսուալ կանանցից մեկը:

 

 

 

Դիտվել է 1158 անգամ:
Print Friendly

Leave a Reply