Գերմանիայի արևմուտքում 4.2 մագնիտուդ հզորությամբ երկրաշարժ է գրանցվել
ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | ankakh | September 9, 2011 11:56
Գերմանիայի արևմուտքում 4,2 մագնիտուդ հզորությամբ երկրաշարժ է գրանցվել. զոհերի ու ավերածությունների մասին տեղեկություն չկա:
Հանովերի հողի ու հանքային ռեսուրսների վարչությունից հայտնել են, որ երկրաշարժի էպիկենտրոնը գտնվում է Մերս քաղաքի շրջանում ( Հյուսիսային Ռեյն-Վեսթֆալիայի հողեր), ոչ հեռու Նիդեռլանդների սահմանից:
Ինչպես նշում են գերատեսչությունում, նմանատիպ ցնցումներ Գերմանիայում գրանցվում են տարեկան 1-2 անգամ, իսկ Պոտսդամի երկրաբանական հետազոտությունների կենտրոնի տվյալներով, երկրաշարժի մագնիտուդը 3-7 բալ է եղել:






Facebook
Tweet This
Email This Post
