Հրդեհներ

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ, Օրվա լուր | | September 9, 2011 11:30

Սեպտեմբերի 8-ին հրդեհներ են բռնկվել և խոտածածկ տարածքներ  այրվել հանրապետության մի շարք մարզերում:Մասնավորապես,Արագածոտնի մարզում` Աշտարակ-Օշական ավտոճանապարհի 3-րդ կմ-ին հարակից  տարածքում`6000քմ և 1000քմ չմշակված այգի, Կարբի-Եղվարդ ավտոճանապարհի  13-րդ կմ-ին հարակից տարածքում`14հա, Կոտայքի մարզի Ողջաբերդ գյուղում`80հա, Հրազդան քաղաքի Վանատուր թաղամասին հարակից լեռնային հատվածում`20հա, Քասախ գյուղում`5000քմ, Շիրակի մարզում` Գյումրի քաղաքի մանկական երկաթուղու մոտակայքում`2000քմ, Երևան քաղաքի ‘’Հաղթանակ’’ զբոսայգու ‘’Մայր Հայաստան’’ հուշարձանի մոտակայքում`6000քմ:

Բոլոր հրդեհները մեկուսացվել և մարվել են հրշեջ-փրկարարների կողմից:

Սեպտեմբերի 8-ին`ժամը 12.46-ին ահազանգ է ստացվել, որ Կոտայքի մարզի Զառ գյուղի Երիտասարդական փողոցի թիվ 13 տան հարակից տարածքում այրվում է պահեստավորված անասնակեր:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Հրդեհը մեկուսացվել է ժամը 17.22-ին, մարվել` 19.53-ին:

Գառնիկ Հարությունյանին պատկանող տան բակում  այրվել է 475 հակ պահեստավորված անասնակեր:

Նույն օրը`ժամը 14.23-ին ահազանգ է ստացվել, որ Տավուշի մարզի Թեղուտ գյուղի դպրոցի մոտակայքում, ավտոմեքենայի թափքում, անասնակեր է այրվում:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Տեղում պարզվել է, որ անասնակերը պահեստավորված է գետնին:

Հրդեհը մեկուսացվել է ժամը 14.56-ին, մարվել` 15.40-ին:

Այրվել է նույն գյուղի բնակիչ Ժորա Զարգարյանին պատկանող 3,5տ պահեստավորված անասնակեր:

Նույն օրը`ժամը 19.44-ին ահազանգ է ստացվել, որ Արարատի մարզի Նոր Կյուրին գյուղի 3-րդ փողոցի 3-րդ տան բակում այրվում է կուտակված անասնակեր:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Հրդեհը մեկուսացվել է ժամը 20.11-ին, մարվել` 21.01-ին:

Մ.Առաքելյանին պատկանող տան բակում այրվել են կուտակված 150 հակ անասնակեր և ծածկի 2 հենասյուները` մասամբ:

Նույն օրը`ժամը 22.10-ին ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Չեխով փողոցի թիվ 10/1 շենքի 4-րդ հարկում այրվում են բնակարանի էլ. մալուխները:

Դեպքի վայր է մեկնել երկու  մարտական հաշվարկ:

Հրդեհը մեկուսացվել է ժամը 22.34-ին, մարվել`22.57-ին:

Այրվել են մուտքի 1-ից-5-րդ հարկերի էլ. մալուխները և էլ. վահանակը:

 

Դիտվել է 624 անգամ:
Print Friendly

Leave a Reply