Երեխաները շքեղություն են

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | September 9, 2011 11:00

Վիճակագրությունը վկայում է , որ շուտով երեխա ունենալը կդառնա անմատչելի շքեղություն  եվրոպական  երկրների միլիոնավոր բնակիչների համար, քանի որ արդեն հիմա դաստիարակությունը հսկայական ծախսերով է ուղեկցվում:

Վերջերս կատարված  ուսումնասիրության արդյունքները հաստատում են, որ Մեծ Բրիտանիայի տարածքում յուրաքանչյուր 4-րդ ընտանիքը ստիպված է լինում պարտք վերցնել բարեկամներից ու ընկերներից  կամ էլ  բանկից`  սեփական երեխաներին ապահովելու համար: Իսկ նրանք, ովքեր նման հնարավորություններից  էլ են զուրկ, ստիպված են խաչ քաշել կարիերայի վրա: Հիմնական պատճառը երեխաներին հատկացվող ծախսերի կտրուկ աճն է, մինչդեռ եվրոպացի ծնողների աշխատավարձը վերջին շրջանում չնչին է ավելացել:

 

Դիտվել է 926 անգամ:
Print Friendly

Leave a Reply