Փաշիկյանը չարդարացրեց սպասելիքները

ՍՊՈՐՏ, Օրվա լուր | | September 9, 2011 10:40

Խանտի Մանսիյսկում ավարտված շախմատի  Յուգրայի նահանգապետի գավաթի խաղարկության մրցաշարում սպասելիքները չարդարացրեց  Արման Փաշիկյանը: Հայաստանի ներկայացուցիչը  վերջին երկու տուրերում ընդամենը մեկ միավոր վաստակեց: Ի վերջո,  Փաշիկյանը 9 հնարավորից ձեռք բերոց 6 միավոր և  154 մասնակիցների պայքարում զբաղեցրեց 22-րդ տեղը: 9 պարտիաներում Արմանը տարավ 5 հաղթանակ, 2 պարտիա ավարտեց ոչ-ոքի, կրեց 2 պարտություն: Ռուսաստանցի Օլեգ Պապայանը 4,5 միավորով գրավեց 68-րդ տեղը: Մրցաշարի հաղթող դարձավ ռուսաստանցի գրոսմայստեր Պավել Պոնկրատովը, որը վաստակեց 7,5 միավոր:

Դիտվել է 799 անգամ:
Print Friendly

Leave a Reply