Երկու առաջատար
ՍՊՈՐՏ, Օրվա լուր | ankakh | September 9, 2011 10:31
Չինաստանի Շենժեն քաղաում անցկացվող շախմատի «Գրան պրի» մչցաշարի 2-րդ տուրում Էլինա Դանիելյանը, հանդես գալով սպիտակ խաղաքարերով, 55-րդ քայլին հաշտութուն կնքեց չինացի գրոսմայստեր Թան Ժոնգի հետ: Միավորը բաժանեցին նաև Չժու Չենն ու Ժուան Լուֆեյը, Ցզյույ Վենցզյունն ու Վիկտորիա Չմիլիտեն, Եկատերինա Կովալևսկայան ու Աննա Մուզիչուկը: Մրցաշարում իրենց 2-րդ հաղթանակները տոնեցին աշխարհի ներկայիս չեմպիոնուհի Հոու Հիֆանն ու Չժաո Սյուեն, որոնք 2 միավորով գլխավորեցին աղյուսակը: Յիֆանը հաղթեց մոնղոլ Բաթյույագ Մունղունտուլին, իսկ Սյուեն պարտության մատնեց թուրք Բեթյուլ Յիլդիզին: Առաջատարին կես միավոր է զիջում Մուզիչուկը: Դանիելյանը 0,5 միավորով 9-11-րդ տեղերն է բաժանում Յիլդիզի և Կովալեւսկայայի հետ: Աղյուսակը եզրափակում է Մունղունտուլը: Նա առայժմ միավոր չունի:






Facebook
Tweet This
Email This Post
