Ադրբեջանական նախարարին օդանավակայանում բռնել են մաքսանենգ ճանապարհով միս տեղափոխելու համար

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | September 9, 2011 10:19

Ադրբեջանի նախարարների կաբինետի անդամը բռնվել է Բեն Հուրիոն օդանավակայանում` մաքսանենգ ճանապարհով Իսրայել միս փոխադրելու փորձի համար: Սովորական ստուգման ժամանակ նրա մոտից 50կգ  ոչխարի միս է հայտնաբերվել: Մաքսային ծառայության մամլո քարտուղարը հայտարարել է, որ միսն առգրավված է ու ոչնչացված: Մաքսային կանոնների համաձայն, մեկ կգ-ից ավելի միս տեղափոխելու համար հատուկ թույլտվություն է հարկավոր:Նախարարի անունը չի հրապարակվում, սակայն նրա օգնականներն ասել են, որ միսը նախատեսված էր Իսրայելում  գտնվելու ժամանակահատվածում անձնական օգտագործման համար: Պաշտոնական Ադրբեջանն այս դեպքը ոչ մի կերպ չի մեկնաբանում:

 

Դիտվել է 939 անգամ:
Print Friendly

Leave a Reply