Մոսկվայի մերձակայքում բռնել են սերիական մարդասպանի. կա 11զոհ

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | September 8, 2011 21:53

Օպերատիվ խմբի աշխատակիցները բռնել են սերիական մարդասպանի, գտել են 4 զոհի դին:

Մարդասպանը 28-ամյա անգործ երիտասարդ է: Մի քանի կանանց ու տղամարդկանց դիակները  հայտնաբերվել են անտառում: Նա սառնասրտորեն սպանել է նրանց. ոմանց` խեղդելով, մյուսներին էլ` դանակահարելով: Հիմա տեղում քննիչներն ու դատաբժիշկներն են աշխատում:  Նրանք պետք է  պարզեն զոհերի տարիքը, անձն ու  մահվան վաղեմությունը: Հանցագործն ասել է, որ զոհերն ավելի են , քան հայտնաբերվել են: Մարդասպանը սկզբում խոստովանել է մի սպանության մասին, ապա պատմել ևս 10-ի մասին: Նրա զոհերը, որպես օրենք, եղել են ալկոհոլը չարաշահող ու մուրացկանությամբ և թափառաշրջիկությամբ զբաղվողները:

 

Դիտվել է 1313 անգամ:
Print Friendly

Leave a Reply