Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ցավակցական հեռագիր է հղել Ռուսաստանի Դաշնության նախագահ Դմիտրի Մեդվեդևին

ԱՇԽԱՐՀՈՒՄ, ԳԼԽԱՎՈՐ ԼՈՒՐ, Օրվա լուր | | September 8, 2011 16:11

Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ցավակցական հեռագիր է հղել Ռուսաստանի Դաշնության նախագահ Դմիտրի Մեդվեդևին՝ Յարոսլավլում տեղի ունեցած ավիավթարի կապակցությամբ:  Սերժ Սարգսյանը խնդրել է իր անկեղծ ցավակցությունը փոխանցել զոհվածների հարազատներին ու մտերիմներին. «Ձեզ հետ միասին սգում եմ «Տունոշնա» օդանավակայանի շրջակայքում տեղի ունեցած ավիավթարի կապակցությամբ, որը հանգեցրեց Յարոսլավլի «Լոկոմոտիվ» հոկեյի թիմի խաղացողների և օդանավի անձնակազմի անդամների ողբերգական մահվանը»,-ասված է ՀՀ նախագահի ցավակցական հեռագրում

Դիտվել է 1440 անգամ:
Print Friendly

Leave a Reply