Չինաստանի արևմուտքում նոր հուզումներ են սկսվել

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | September 3, 2009 18:30

_china_bodyՉինաստանի արևմուտքում` Սինցզյան նահանգում, նոր հուզումներ են սկսվել· այստեղ դեռ 2 ամիս առաջ միջէթնիկական բռնություններին զոհ դարձավ 200 մարդ:

Տեղեկությունների համաձայն` մոտ 2 000 էթնիկ չինացիներ նահանգի կենտրոնում` Ուրումչի քաղաքում, ցույցեր են իրականացնում:

Վերջին անգամ չինական համայնքի ներկայացուցիչները բողոքի էին դուրս եկել 2 ամիս առաջ տեղի ունեցած բռնությունների սկսվելուց մի քանի օր անց, որի հիմնական մեղավոր էին համարում ույղուրներին:

Չինաստանում դրանք ամենալուրջ բախումներն էին էթնիկական հողի վրա վերջին մի քանի տասնամյակի ընթացքում: Բախումներին զոհ դարձավ 197 մարդ, 1700-ը մարմնական վնասվածքներ ստացավ:

«BBC»-ն հաղորդում է, որ չինացիները բողոքում են, որ քաղաքում իրավիճակը գնալով սրվում է: Պետական լրատվամիջոցները հայտարարել են, որ Ուրումչիում ձերբակալվել է 15 մարդ` ներարկիչներով այլոց վրա հարձակում գործելու համար: «Սինխուա» գործակալության տվյալներով` այդ հարձակումներից տուժել են 9 էթնիկական խմբերի ներկայացուցիչներ, այդ թվում նաև` ույղուրներ և չինացիներ:

Դիտվել է 1024 անգամ:
Print Friendly

Leave a Reply