Խորհուրդ են տալիս Հավայան կղզիների գիտնականները

ՏՆՏԵՍԱԿԱՆ, Օրվա լուր | | September 8, 2011 15:32

Պարզվում է, որ խխունջները սանիտարական տեսանկյունից  շատ կարևոր դեր են կատարում` մշակելով մյուս վնասատուների թողած բույսերի մնացորդները: Ասվածից ենթադրվում է, որ այս վնասատուների դեմ պայքարելու համար պետք է մեղմ միջոցներ ընտրվեն: Դրանք առաջին հերթին պետք է միտված լինեն բույսի  ամրապնդմանն ու խխունջների  մուտքի սահմանափակմանը դեպի  խնդրահարույց բույս: Իսկ անողնաշարավորների վերացումը քիմիական միջոցներով, այդ թվում և թույլ պեստիցիդներով, պետք է ծայրահեղ միջոցը լինի, որը պետք է կիրառել կարճ ժամանակահատվածում ու կետային տարբերակով:

Կոֆեինը նույնպես վնասում է  կակղամորթներին: Ջրային լուծույթի ձևով արմատին կամ տերևներին ցողված կոֆեինը վախեցնում և նույնիսկ սպանում է դրանք: Ենթադրվում է, որ այն քայքայում է դրանց նյարդային համակարգը: Հետազոտության հեղինակները Հավայան կղզիների   գիտնականներն են. նրանց ուսումնասիրության համաձայն` կոֆեինի 1-2 %-անոց լուծույթը սպանում է նույնիսկ խոշոր առանձնյակները, իսկ 0,1%-անոց լուծույթը վնասատուների սրտխփոցն է արագացնում ու «փախցնում» ցանքատարածքից ( 0,1 %-անոց կոֆեինի լուծույթ ստանալու համար հարկավոր է,  ասենք, մեկ բաժակ ջրի մեջ 2 գդալ լուծվող սուրճ խառնել):

 

 

Դիտվել է 951 անգամ:
Print Friendly

Leave a Reply