Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր հրամանագիր է ստորագրել Կարինե Ղազինյանին Հայաստանի Հանրապե­տության արտա­քին գործերի նախարարի տեղակալի պաշտոնից ազատելու մասին` այլ աշխատանքի անցնելու կապակցությամբ

Պաշտոնական, Օրվա լուր | | September 8, 2011 15:02

Հանրապետության ղեկավարի մեկ այլ հրամանագրով, Կարինե Ղազինյանը նշանա­կվել է Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլան­դիայի Միացյալ Թագավորությունում Հայաս­տանի Հան­րա­պե­տու­թյան ար­տա­­կարգ և լիազոր դեսպան (նստավայրը` Լոնդոն):

Ծննդյան թիվն ու վայրը

Ծնվել է 1955թ. հունվարի 8-ին, Երևանում

Կրթությունը

1977թ. – Երևանի պետական համալսարան, բանասիրության ֆակուլտետ, ռոմանա-գերմանական բաժին

2010թ. հունիս – Հարվարդի համալսարան, Քենեդու կառավարման դպրոց, գործադիր կառավարման դասընթացներ

Աշխատանքային գործունեությունը

1977-1981թթ. – ԽՍՀՄ դեսպանություն, Մոզամբիկ

1983-1988թթ. – ԽՍՀՄ դեսպանություն, Պորտուգալիա

1992-1994թթ. – Երևանի պետական համալսարան, իրավագիտության և բանասիրության ֆակուլտետներում անգլերեն լեզվի դասախոս

1997-1999թթ. – ՀՀ գործերի ժամանակավոր հավատարմատար Ռումինիայում

1999-2001թթ. – ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Ռումինիայում

2001-2009թթ. – ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Գերմանիայի Դաշնային Հանրապետությունում

2009 թ. մարտից ՀՀ ԱԳ փոխնախարար
Հայաստան- ԵՄ Ասոցացման համաձայանագրի գլխավոր բանակցող

2011 թ. սեպտեմբերի 8-ին ՀՀ Նախագահի հրամանագրով նշանակվել է Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորությունում Հայաստանի Հանրապետության դեսպան

Դիվանագիտական աստիճանը

Արտակարգ և լիազոր դեսպան

Շքանշաններ

Մխիթար Գոշ շքանշան

Մեծ Խաչի ռումինական ազգային շքանշան

Օտար լեզուներ

անգլերեն, ռուսերեն, գերմաներեն, ռումիներեն, պորտուգալերեն

Այրի է, ունի որդի և դուստր

 

 

 

Դիտվել է 949 անգամ:
Print Friendly

Leave a Reply