Մենդելեևի աղյուսակը նոյեմբերին կհամալրվի
ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | ankakh | September 8, 2011 14:53
Մենդելեևի քիմիական տարրերի աղյուսակը նոյեմբերին կհամալրվի նոր` 114 և 116 համարի տարրերով: «Հոկտեմբերի վերջին մենք մեր գործընկերների հետ կառաջարկենք նոր տարրերի անվանումներ ու նամակով կդիմենք Մաքուր ու կիրառական քիմիայի միջազգային խորհուրդ` անվանումները համաձայնեցնելու համար»,- ասել է միջուկային ռեակցիաների Միջուկային միացյալ հետազոտությունների ինստիտուտի տնօրեն Սերգեյ Դմիտրիևը:
Անվանումների քննարկումը մի քանի ամիս կտևի, ինչից հետո նոր տարրերը պաշտոնական անուններ կստանան: 114 համարի տարրի նախնական անվանումը ունունքվադիում է. առաջին անգամ այն սինթեզվել է Դուբնայում 1999-ին, սակայն փորձերի արդյունքները չհաստատվեցին:
Ֆիզիկոսները ստիպված էին լրիվ այլ գծապատկեր մշակել այդ տարրի ստացման համար:
Նորահայտ տարրի քիմիական հատկություններն անհայտ են. շատ գիտնականներ ենթադրում են, որ այն կարող է ազնիվ գազերի գերծանր նմանակը լինել: Իսկ մյուս` 116 համարով տարրի` ունունհեքսիումի ատոմները ստացվել են դեռևս 2000-ին: Այս տարրն էլ համարվում է պոլոնիումի գերծանր նմանակը:






Facebook
Tweet This
Email This Post
