Լցոնած բատոն

ԽՈՀԱՐԱՐԱԿԱՆ ԲԱՂԱԴՐԱՏՈՄՍԵՐ, Շաբաթվա լուր | | September 8, 2011 14:43

Սկզբում պետք է հավի փափկամիսը խաշել աղաջրում: Ապա, այդ ընթացքում պատրաստել բատոնի միջուկը: Դրա համար նախ դդմիկները  պետք է կտրատել խորանարդներով ու տապակել ձեթով: Ծաղկակաղամբը լվանալ, ցողունների բաժանել ու ավելացնել դդմիկին: Ավելացնել մանրացրած սոխ:  Երկու գույնի տաքդեղ  տապակել: Բնականաբար, բանջարեղենը պետք է համեմել աղով ու համեմունքներով, լավ խառնել ու բոլորը միասին շոգեխաշել մինչև փափկի: Սառեցնել ու ավելացնել քերած պանիր:

Վերցնել մեկ բատոն, երկայնքով կիսել, հանել  միջուկն ու բանջարեղենի կեսը լցնել մեջը: Իսկ մյուս կեսում` հավի փափկամսի կտորներն ու բանջարեղենի մնացած մասը: Կամ էլ հավն ու բանջարեղենն իրար խառնել ու ստացված զանգվածով լցոնել բատոնը: Ծածկել բատոնի  երեսով: Եվ վերջին քայլը ` քերած պանիր  ավելացնել  բատոնի երեսին ու 30 րոպե դնել 180 աստիճան տաքացված ջեռոցը: Երբ պանիրը հալվի ու կարմրի, ուտեստը պատրաստ է: Բարի ախորժակ:

 

Դիտվել է 1551 անգամ:
Print Friendly

Leave a Reply