Աշխարհի ամենաերկար ականջներով շունը հաճախ խճճվում է սեփական ականջների մեջ
ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | ankakh | September 8, 2011 14:21
Գինեսի ռեկորդների գրքում գրանցվել է աշխարհում ամենաերկար ականջներով շունը:
Սև-դեղնադարչնագույն Հարբոր անունով քունհաունդը ճանաչվել է աշխարհի ամենաերկար ականջներով շունը. ձախ ականջի երկարությունը 31,1 սմ է, իսկ աջինը` 34,2 սմ:
Ռեկորդակիրը 8 տարեկան է, ծնունդով` Բոուլդերից (ԱՄՆ-ի Կոլորադո նահանգից): Շան տերը պատմել է, որ «երեխա» տարիքում էլ Հարբորը հաճախ էր տրորում սեփական ականջները ու հաճախ էլ դրանց մեջ խճճվելով`գլորվում:






Facebook
Tweet This
Email This Post
