Ծույլերին մի դատեք

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | September 8, 2011 14:06

«Ծույլերին մի դատեք,-  խստորեն կոչ են անում Կանադայի Մաքմաստերի համալսարանի հետազոտողները,-  նրանք անբան ու ծույլ  են ոչ իրենց կամքով ու մեղքով»:

Պարզվում է, ծուլությունը ի ծնե տրված որակ է, որին շատ դժվար է դիմակայել: Քրոնիկ ծույլերը, ինչպես պարզել են հետազոտողները ,զուրկ են  բջիջներում էներգետիկ նորմալ բալանսի պատասխանատու գենից: Դրանից էլ չեն կարողանում ակտիվ լինել ու  անընդհատ ձգտում են հանգստի:

Հայտնագործությանն օգնել են մկները, որոնց միտումնավոր զրկել են այդ ինքնատիպ` աշխուժության  գենից: Մկնիկները դարձել են դանդաղաշարժ ու ծույլ: Միայն կերն է, որ նրանց տեղից շարժել է:

Գիտնականները հայտարարել են, որ  որոշ մարդիկ նույնպես ծնվում են այդ առանձնահատկությամբ: Այնպես որ,  նրանց ծուլությամբ բնությունն  է  օժտել:

 

Դիտվել է 1136 անգամ:
Print Friendly

Leave a Reply