Սեպտեմբերի 21-ին կնշվի նաև Երևանի օրը
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ, Օրվա լուր | ankakh | September 8, 2011 13:59
Հայաստանի Հանրապետության անկախության 20-րդ տարեդարձի օրը` սեպտեմբերի 21-ին, բացառության կարգով կնշվի նաեւ Երեւանի օրը: Երեւանի քաղաքապետ Կարեն Կարապետյանի խոսքով, քանի որ սեպտեմբերի 21-ին Հայաստանի Հանրապետության անկախության 20-ամյակը նշվելու է մեծ շուքով եւ հանդիսավորությամբ, ուստի Երեւանի օրվան նվիրված տոնական մշակութային միջոցառումների ծրագիրն արդյունավետ է իրականացնել նույն օրը:
Երեւանի քաղաքապետարանը, վարչական շրջաններն ու Երեւանի ենթակայության կազմակերպությունները զգալի մասնակցություն են ունենալու եւ Անկախության տոնի, եւ Երեւանի օրվան նվիրված տոնական միջոցառումների իրականացմանը:






Facebook
Tweet This
Email This Post
