Տ. Սարգսյանը գտնում է, որ Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի գործադրած ջանքերը տալիս են իրենց արդյունքը

ՍՊՈՐՏ, Օրվա լուր | | September 8, 2011 15:08

Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի գործադրած ջանքերը տալիս են իրենց արդյունքը: Հայաստանի Հանրապետության կառավարության այսօրվա նիստում, շնորհավորելով Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականին փայլուն հաղթանակի կապակցությամբ, նման գնահատականով հանդես եկավ վարչապետ Տիգրան Սարգսյանը:  Նա ընդգծեց, որ վերջին տարիներին ֆուտբոլային ենթակառուցվածքներում կատարվել են մեծածավալ ներդրումներ և դրա շնորհիվ ֆուտբոլը փուլ առ փուլ Հայաստանում դարձել է ավելի մասսայական: Ըստ Կառավարության ղեկավարի` մեր ֆուտբոլային թիմի հաջողությունները պայմանավորված են նաև այդ հանգամանքով:

Դիտվել է 866 անգամ:
Print Friendly

Leave a Reply