Դիտարկում ԼՂՀ և Ադրբեջանի զինված ուժերի շփման գծում

ՔԱՂԱՔԱԿԱՆ, Օրվա լուր | | September 8, 2011 13:20

Այսօր Լեռնային Ղարաբաղի Հանրապետության իշխանությունների հետ նախօրոք ձեռք բերված պայմանավորվածության համաձայն` ԵԱՀԿ առաքելությունը Լեռնային Ղարաբաղի և Ադրբեջանի զինված ուժերի շփման գծիպլանային դիտարկում է անցկացրել Մարտակերտի ուղությամբ` Թալիշ բնակավայրից դեպի հյուսիս:

ԼՂՀ Պաշտպանության բանակի դիրքերից դիտարկումն իրականացրել են  ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի /ԳՆԱՆ/ դաշտային օգնականներ Անթալ Հերդիչը /Հունգարիա/ և Խրիստո Խրիստովը /Բուլղարիա/:

Հակառակ կողմից դիտարկման խմբում էին ԵԱՀԿ գրասենյակի համակարգող Իմրե Պալատինուսը /Հունգարիա/, ԳՆԱՆ դաշտային օգնականներ Ուիլյամ Պրայորը /Մեծ Բրիտանիա/ և Մարիուս Պուոձիունասը /Լիտվա/:

ԼՂՀ ԱԳՆ մամուլի ծառայությունից հաղորդում են, որ դիտարկումն անցել է ըստ նախատեսված ժամանակացույցի: Դիտարկման ընթացքում կրակի դադարեցման ռեժիմի խախտումներ չեն արձանագրվել:

Դիտարկման առաքելությանը ղարաբաղյան կողմից ուղեկցել են ԼՂՀ Արտաքին գործերի նախարարության ևՊաշտպանության նախարարության ներկայացուցիչները:

 

 

Դիտվել է 705 անգամ:
Print Friendly

Leave a Reply