Վեճի ժամանակ հարված ստացած տղամարդը մահացել է հիվանդանոցում

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ, Օրվա լուր | | September 8, 2011 12:59
Սեպտեմբերի 6-ին, ժամը 17.30-ին, գանգուղեղի վնասվածքով Վաղարշապատի հիվանդանոց է տեղափոխվել 35-ամյա Հակոբ  Գրիգորյանը:
Նրա հարազատները ոստիկաններին հայտնել են, որ Ակնալիճ գյուղի մոտ Հ. Գրիգորյանը գյուղմթերք վաճառելու ժամանակ իր  ավտոմեքենայի թափքից բանջարեղենի արկղն իջեցնելիս անզգուշաբար վայր է ընկել և գլխով հարվածելով գետնին` կորցրել գիտակցությունն ու տեղափոխվել հիվանդանոց:
Սեպտեմբերի 7-ին, ժամը 12.00-ին, Հ. Գրիգորյանը վիրահատությունից հետո գիտակցության չգալով` հիվանդանոցում մահացել է:
Ոստիկանության ծառայողների ձեռնարկած միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ սեպտեմբերի 6-ին, ժամը 16.00-ի սահմաններում, նշված վայրում, կենցաղային հարցերի շուրջ ծագած վիճաբանության ժամանակ, Հ. Գրիգորյանին հարվածել է նախկինում դատապարտված, 21-ամյա  մի երիտասարդ, ինչի հետևանքով Հ. Գրիգորյանը վայր է ընկել և ստացել վնասվածքները:
Բացատրական աշխատանքների շնորհիվ երիտասարդը  ներկայացել է բաժին:
Ոստիկանությունից հաղորդում են, որ փաստի առթիվ Արմավիրի մարզի քննչական բաժնում ՀՀ քրեական օրենսգրքի 109 հոդվածի (անզգուշությամբ մահ պատճառելը) 1-ին մասի հատկանիշներով հարուցվել է քրեական գործ:
Կատարվում է նախաքննություն:
Դիտվել է 650 անգամ:
Print Friendly

Leave a Reply