Միջադեպ սուպերմարկետում
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ, Օրվա լուր | ankakh | September 8, 2011 12:54

Սեպտեմբերի 8-ին, ժամը 01.45-ին, ոստիկանությունում հաղորդում է ստացվել, որ Կոմիտասի պողոտայում գործող սուպերմարկետում մի երիտասարդից գողացել են դրամապանակը:
Մեկնած օպերատիվ խումբը, գողությունը կատարելու կասկածանքով, բերման է ենթարկել 31-ամյա մի տղամարդու:
Պարզվել է, որ նա նույն օրը, ժամը 01.20-ի սահմաններում, սուպերմարկետում գտնելով դրամապանակ, որի մեջ եղել է 92.000 դրամ, դուրս է եկել սրահից և այն թաքցնելով դրսում` կրկին վերադարձել է խանութ:
Գողոնն առգրավված է: Կատարվում է հետաքննություն:
Դիտվել է 740 անգամ: