33-ամյա Արմենը վերելակում մի կնոջ է փորձել կողոպտել

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ, Օրվա լուր | | September 8, 2011 12:47
Սեպտեմբերի 7-ին, ժամը 12.40-ին, ոստիկանության Երևան քաղաքի վարչության  ծառայողները Ագաթանգեղոսի և Խորենացու փողոցների խաչմերուկից, կողոպուտ կատարելու կասկածանքով, բերման են ենթարկել 33-ամյա Արմեն Գևորգյանին:
Պարզվել է, որ նույն օրը, ժամը 12.30-ին, Մ. Խորենացու փողոցի շենքերից մեկի վերելակում Ա. Գևորգյանը փորձել է բացահայտ հափշտակել մի կնոջ պարանոցի ոսկյա շղթան` խաչով, սակայն չի կարողացել և դիմել է փախուստի:
Ոստիկանության հասարակայնության հետ կապերի և լրատվության վարչությունից հաղորդում է, որ կատարվում է հետաքննություն:
Դիտվել է 689 անգամ:
Print Friendly

Leave a Reply