Ջրանցքն ընկած մեքենայում երկու մարդ է խեղդվել

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ, Օրվա լուր | | September 8, 2011 12:37

Սեպտեմբերի 8-ին`ժամը  03.54-ին ահազանգ է ստացվել,որ Արագածոտնի մարզում`Աշտարակ-Ապարան ավտոճանապարհի Կարբի գյուղի հատվածում «Ֆոլկսվագեն գոլֆ» մակնիշի 19 ՕՕ 913 պետհամարանիշի ավտոմեքենան  ընկել է Արզնի-Շամիրամ ջրանցքը և անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել մարզային փրկարարական վարչության փրկարարական ջոկատը:

Մինչ փրկարարների դեպքի վայր հասնելը` Կարբի գյուղի բնակիչների կողմից ավտոմեքենայից դուրս են  բերվել երկու տղամարդ և մեկ կին, ինչպես նաև Երևան քաղաքի Դիմիտրովի փողոցի թիվ 87 շենքի 3-րդ բնակարանի բնակիչ,1990թվականին ծնված Արթուր Սաֆարյանի  դին, որը հանձնվել է «1-03» ծառայության աշխատակիցներին: Ավտոմեքենայից դուրս բերված անձանցից մեկ քաղաքացի (անձը չպարզված) գտնվում է Աշտարակի ոստիկանությունում, իսկ մյուս երկուսը` (նույնպես անձերը չպարզված) մեկնել են քաղաք Երևան:

Փրկարարների օգնությամբ` կռունկի միջոցով, ավտոմեքենան դուրս է բերվել ջրանցքից, որի մեջ եղել է 20-ից 22 տարեկան անձը չպարզված աղջկա դիակ, որը հանձվել է  «1-03» ծառայության աշխատակիցներին:

 

 

Դիտվել է 663 անգամ:
Print Friendly

Leave a Reply