Սարում վատացած հովվին օգնության են հասել փրկարարները
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ, Օրվա լուր | ankakh | September 8, 2011 12:22
Սեպտեմբերի 7-ին`ժամը 12.49-ին ահազանգ է ստացվել, որ Կոտայքի մարզի Արզական գյուղի «Արտուս» հանգստյան տան հարակից սարում վատացել է հովիվ Ա.Գևորգյանի ինքնազգացողությունը, և նրան սարից իջեցնելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել մարզային փրկարարական վարչության փրկարարական ջոկատը:
Փրկարարների ուժերով սարից իջեցվել և«1-03» ծառայության աշխատակիցներին է հանձնվել Արմավիրի մարզի Լեռնագոգ գյուղի բնակիչ,1948թվականին ծնված Ա.Գևորգյանը:
Հիվանդի առողջական վիճակը բավարար է:






Facebook
Tweet This
Email This Post
