Աբդուլա Գյուլը հայտարարել է, որ Ադրբեջանի եւ Թուրքիայի հետ Հայաստանի հարաբերությունների բարելավումը պետք է դիտարկել ընդհանուր համատեքստում

ՔԱՂԱՔԱԿԱՆ, Օրվա լուր | | September 8, 2011 12:09

Թուրքիայի նախագահ Աբդուլա Գյուլը հայտարարել է, որ “Հայաստանի եւ Ադրբեջանի, ինչպես նաեւ Հայաստանի եւ Թուրքայի միջեւ հարաբերությունների բարելավումը չպետք է դիտարկվի որպես առանձին գործընթաց եւ պահանջում է քննարկում տարածաշրջանային հիման վրա”:

Ինչպես հաղորդում է Մեդիամաքսը, այսօր Թուրքիայի նախագահը ժամանել է Ռուսաստան` մասնակցելու Յարոսլավլում կայանալիք Համաշխարհային քաղաքական ֆորումին:

“Մոսկովսկիյ կոմսոմոլեց” թերթի հետ հարցազրույցում Աբդուլա Գյուլն ասել է, որ

“Լեռնային Ղարաբաղի խնդիրը ներկայումս Հարավային Կովկասում բարենպաստ կլիմա ստեղծելու գլխավոր խոչընդոտն է” եւ “Թուրքայի կարծիքն այս հարցի վերաբերյալ համընկնում է Ռուսաստանի Դաշնության տեսակետի հետ”:

“Մենք պատրաստ ենք բազմակողմանի աջակցություն ցուցաբերել խնդրի լուծմանը, որին իր անձնական մասնակցությունն է ցուցաբերում ՌԴ նախագահը, ինչպես նաեւ անել հնարավոր ամենը հակամարտության հետագա կարգավորման համար”, – նշել է Թուրքիայի ղեկավարը:

Աբդուլա Գյուլը ընդգծել է, որ այս ուղու վրա ձեռք բերված առաջընթացը, անկասկած, դրական կազդի հայ-թուրքական հարաբերությունների բարելավման վրա:

“Այսպիսին է Թուրքիայի դիրքորոշումը Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորման գործընթացում: Մենք անկեղծ հույս ունենք բարեհաջող ավարտել կարգավորման գործընթացը: Կայուն խաղաղության կայացման գործընթացը Հարավային Կովկասում եւ համագործակցության եւ բարեկեցության հաստատումը տարածաշրջանի պետություններում եւ դրանցից դուրս, հարաբերությունների կարգավորումը Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ, ինչպես նաեւ Հայաստանի եւ Թուրքայի միջեւ չի կարելի դիտարկել որպես առանձին գործընթաց, այն պահանջում է տարածաշրջանային քննարկում”, – հայտարարել է  Աբդուլա Գյուլը:

Մեդիամաքսը նշում է, որ երկու տարի առաջ Ցյուրիխում ստորագրված` երկկողմ հարաբերությունների կարգավորման եւ զարգացման վերաբերյալ հայ-թուրքական արձանագրություններում ոչինչ չի ասվում Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ հարաբերությունների կարգավորման մասին: 

 

Դիտվել է 732 անգամ:
Print Friendly

Leave a Reply