Թութակն օգնեց գտնել գողին
ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | ankakh | September 8, 2011 11:36
Չինաստանում աֆրիկյան թութակը, որին տիրոջից գողացել էին, օգնեց իրավապահ մարմիններին գտնել իրեն առևանգողին: Չինաստանի ոստիկանությունն արդեն բռնել է գողին:
Խու ֆենը (գողի անունն է) այդ բացառիկ թռչունին գողանալուց հետո կենդանիների խանութին է վաճառել: Հետո այդ խանութ է այցելել թութակի նախկին տերը ` պեկինցի Վան Լուն: Թութակն իր տիրոջը տեսնելով` սկսում է բարձր ճչալ, որ տերն իրեն տեսնի: Դրանից հետո խանութի տերը կապվում է ոստիկանության հետ և թռչունը վաճառողի տվյալները տալիս: Թե ինչ պատիժ է սպասվում գողին, դեռևս պարզ չէ:
Աֆրիկյան թութակները թանկարժեք թռչուններ են, այդ պատճառով էլ հաճախ են դառնում առևանգման օբյեկտ: Նման թութակների միջին արժեքը շուկայում 400 դոլար է:
Վերջերս Ռուսաստանում 32-ամյա կինը սրճարանից գողացել էր աֆրիկյան թութակ, ինչի համար 9 ամսվա ազատազրկման է դատապարտվել:






Facebook
Tweet This
Email This Post
