Արտաշատում սննդի սպասարկման կետ է այրվել

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ, Օրվա լուր | | September 8, 2011 11:45

Սեպտեմբերի 7-ին հրդեհներ են բռնկվել և խոտածածկ տարածքներ  այրվել հանրապետության մի շարք մարզերում:Մասնավորապես` Երեան քաղաքի Գ.Մահարի առաջին  փողոցում`3000քմ, Ավան վարչական շրջանի Սաֆարյան փողոցի թիվ 14 հասցեում գտնվող ՀՀ ԿԱ ոստիկանության բժշկական վարչության հոսպիտալի հարակից տարածքում`30հա, Դավիթաշեն վարչական շրջանի գերեզմանատան հարակից տարածքում`7հա, Սևակի փողոցի թիվ 5  հասցեում գտնվող սրտաբանական ինստիտուտի տարածքում`5000քմ, Կոտայքի մարզում` Նոր Գեղի – Աշտարակ  ավտոճանապարհի 10-րդ կիլոմետրում`8հա, Երևան-Սևան մայրուղու 49-րդ կիլոմետրում`10հա:  Բոլոր հրդեհները մեկուսացվել և մարվել են հրշեջ-փրկարարների կողմից:

Սեպտեմբերի 7-ին`ժամը 09.34-ին ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Արարատի մարզում` Արտաշատ քաղաքի Օգոստոսի 23-ի փողոցի ավտոպահեստամասերի խանութում (քաղաքային շուկայի տարածք):  Դեպքի վայր է մեկնել  մեկ մարտական հաշվարկ:  Հրդեհը մեկուսացվել է ժամը 09.39-ին, մարվել`09.45-ին:  Տեղում պարզվել է, որ ամբողջությամբ այրվել է Վ. Մինասյանին պատկանող սննդի սպասարկման կետը` 20 քմ մակերեսով:

Նույն օրը`ժամը 14.56-ին ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Երևան քաղաքի Բագրատունյաց պողոտայի թիվ 81 հասցեում գտնվող ‘’Ջեներալ Տրանս Վորլդ’’ ՄՔ ՓԲԸ-ի տարածքում (նախկին` անվադողերի գործարան):  Դեպքի վայր են մեկնել  երկու մարտական հաշվարկ,սակայն ելնելով հրդեհի բարդության աստիճանից դեպքի վայր են մեկնել ևա երկու մարտական հաշվարկ և ճգնաժամային կառավարման կենտրոնի օպերատիվ խումբը (պարամեդիկով):  Հրդեհը մեկուսացվել է ժամը 15.40-ին, մարվել` 16.44-ին:  Այրվել է 5000քմ մակերեսով խոտածածկ տարածք և ռետինե թափոններ:

Նույն օրը`ժամը 16.29-ին ահազանգ  է  ստացվել,  որ  Շիրակի մարզի  Մարալիկ քաղաքի Աբովյան  փողոցի թիվ  5  տան  բակում  այրվում է  100հակ  անասնակեր:  Դեպքի  վայր է մեկնել երկու  մարտական  հաշվարկ:  Այրվել  է Վ. Դարբինյանի  պատկանող  80  հակ  անասնակեր:

Նույն օրը`ժամը 21.41-ին ահազանգ է ստացել, որ Արարատի մարզի Արտաշատ քաղաքում այրվում է անասնագոմ: Դեպքի վայր է մեկնել երկու մարտական հաշվարկ: Հրդեհը մեկուսացվել է ժամը 01.04-ին, մարվել` 07.04-ին: Այրվել է 500 հակ պահեստավորվոծ անասնակեր:

 

Դիտվել է 802 անգամ:
Print Friendly

Leave a Reply