Գյումրիի ծերանոցում տեղ չկա, իսկ դիմողները շատ են

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ, Օրվա լուր | | September 8, 2011 11:07

Վերջին ամիսներին ծերանոց դիմողների թիվը խիստ աճել է: Գյումրիի ծերանոցի աշխատակիցների հավաստմամբ, չկա օր, որ ծերանոց դիմող չլինի, սակայն չեն ընդունում, քանի որ տեղ չկա:

150 անձի համար նախատեսված Գյումրիի ծերերի տուն-ինտերնատը վերջին տարիներին մոտ 160 շահառու է ունեցել: Որպես խնդրի լուծում նախարարությունը ավելացրել է կառույցի ֆինանսավորումը: 2011 թվականին բյուջեով օրական մեկ անձի սննդի գումարը հասցվել է 1335 դրամի:

Կառույցն ունեցել է ազատ տարածք եւ մի քանի ընդարձակ սենյակ, ինչը ձեւափոխվել է եւ հատկացվել 10 անձի: Այնուհանդերձ այստեղ  բնակտարածքի լուրջ խնդիր կա: Կառույցի ղեկավարությունը  սոցապ նախարարությանը նոր մասնաշենք կառուցելու նախագիծ է ներկայացրել: 20 տեղը՝ կենսաթոշակային տարիք ունեցող եւ հաշմանդամի կարգավիճակ ունեցող անձանց համար է, իսկ մնացած 30-ը`  այն մարդկանց համար, ովքեր չունեն նշյալ կարգավիճակները, բայց դրան զուգահեռ տանիք էլ չունեն: Նախարարությունը ծրագրին հավանություն է տվել, սակայն ֆինանսական հատկացում չի եղել: Պահանջվող գումարի չափը 200 մլն դրամ է:

News.am

Դիտվել է 792 անգամ:
Print Friendly

Leave a Reply