Ստեփանակերտում բացվել է 1-ին բիզնես-կենտրոնը

Պաշտոնական, Օրվա լուր | | September 8, 2011 10:39

Լեռնային Ղարաբաղի  Հանրապետության նախագահ Բակո Սահակյանը սեպտեմբերի 7-ին մայրաքաղաք Ստեփանակերտում մասնակցել է «Ավիս» բիզնես-կենտրոնի բացման հանդիսավոր արարողությանը:

Նախագահ Սահակյանը կարեւորել է ԼՂՀ-ում  նման կարգի առաջին հաստատության հիմնադրումը՝ հույս հայտնելով, որ կենտրոնը էական դերակատարություն կունենա Արցախում ձեռներեցության զարգացման, նոր բիզնես կուլտուրայի տարածման, միջազգային առաջատար փորձի ներդրման գործում:

Երկրի ղեկավարը նշել է, որ պետությունը շահագրգռված է բիզնես-կենտրոնների ցանցի զարգացման մեջ եւ ըստ ամենայնի կաջակցի այդ գործընթացին:
Միջոցառմանը մասնակցել են  վարչապետ Արա Հարությունյանը, ՌԴ-ում ՀՀ արտակարգ եւ լիազոր դեսպան Օլեգ Եսայանը, պաշտոնատար այլ անձինք, գործարարներ եւ տարբեր ընկերությունների ներկայացուցիչներ:

Դիտվել է 1285 անգամ:
Print Friendly

Leave a Reply