Երեք առաջատար
ՍՊՈՐՏ, Օրվա լուր | ankakh | September 8, 2011 9:17
Խանտի Մանսիյսկում անցկացվող շախմատի միջազգային մրցաշարի 7-րդ տուրում Արման Փաշիկյանը որ-ոքի ավարտեց պարտիան ռուսաստանցի Ալեքսեյ Բեզգոդովի հետ: Վաստակած 5 միավորով Փաշիկյանը 21-րդ տեղում է: 8-րդ տուրում նա կմրցի Բելառուսի ներկայացուցիչ գրոսմայստեր Ալեքսեյ Ալեքսանդրովի հետ: Օլեգ Պապայանի պարտվեց Ռամիլ Բուլատովին: Օլեգը 4 միավորով 40-րդ տեղում է: Մրցաշարում եռիշխանություն է: 6-ական միավորով առջևում են Իգոր Կուռնոսովը, Ղադիր Հուսեյնովը և Պավել Պոնկրատովը:






Facebook
Tweet This
Email This Post
