Як-42-ի կործանումը Յարոսլավլի մոտ.աղետի վայրից առաջին տեսանյութը
ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | ankakh | September 8, 2011 0:00
ЯК-42-ը թռիչքից հաշված րոպեներ հետո ընկավ ոչ հեռու Տունոշնա օդանավակայանից, որից հետո բաժանվեց մասերի: Դեպքը տեղի է ունեցել Տոնոշոնկա և Վոլգա գետերի հատման տեղում: Տեղական ԶԼՄ-ները հաղորդում են, որ օդանավի ընկած տեղում մի կույտ վառված մետաղ է: Արդեն կան սարսափելի ողբերգության կատարման սկզբնական տարբերակները: Ռուսավիացիան հաղորդում է , որ օդանավը չի կարողացել բարձրանանալ և հարվածել է փարոսի ալեհավաքին: Իսկ ավիադիսպետչերները ИТАР-ТАСС -ին հաղորդել են, որ 50-60 մետր բարձրությունից ինքնաթիռը ընկել է ձախ կողմի վրա , հարվածել գետնին , քանդվել և վառվել է:
Ինքնաթիռի մեջ են եղել տափօղակով հոկեյի «Լոկոմոտիվ» (Յարոսլավլ) ակումբի մարզիկները։
Նախնական տվյալներով, զոհվել է 43 մարդ, հիմնականում՝ ակումբի անդամներ։ Հոկեյիստ Ալեքսանդր Գալիմովը եւ բորտինժեներ Ալեքսանդր Սիզովը փրկվել են։
Յարոսլավլի «Լոկոմոտիվ»-ը ուղեւորվում էր Բելառուսի մայրաքաղաք՝ Հոկեյի մայրցամաքային լիգայի 2011-12 թվականների մրցաշրջանի առաջին փուլում Մինսկի «Դինամո»-ի հետ հանդիպելու նպատակով։
Ռուսաստանի նախագահ Դմիտրի Մեդվեդեւը իր ցավակցություններն է հայտնել զոհվածների հարազատներին։






Facebook
Tweet This
Email This Post
