Կոմպոզիտոր Տիգրան Մանսուրյանն այսօր դարձավ 70 տարեկան

ՄՇԱԿՈՒՅԹ, Օրվա լուր | | September 3, 2009 18:37

p6Այսօր լրանում է կոմպոզիտոր Տիգրան Մանսուրյանի ծննդյան 70ամյակը: Ազգային գրադարանում հավաքվել էին ոչ միայն մշակույթի մարդիկ, այլև Մանսուրյանի ընկերներն ու բարեկամները` տոնելու և ստեղծագործական նոր վերելքներ մաղթելու նրան:

Երկարատև կյանք, բազմաթիվ գլուխգործոցներ և քաջ առողջություն. սա Մանսուրյանի ընկերների բարեմաղթանքն է` մաեստրոյի ծննդյան առիթով:

«Մանսուրյանին պետք չէ գովերգել, նրա մասին խոսքեր պետք չէ ասել, այլ լսել ու նորից լսել նրա գործերը, նա շատ համամարդկային է, որից էլ կարելի է ասել, որ նա շատ ազգային է, ֆիլմի (խոսքը «Կտոր մը երկինք»-ի մասին է) նկարահանման ժամանակ, նույնիսկ երբ Մանսուրյանը չկար, մենք, միևնույն է, գզում էինք նրա ներկայությունը, մտածողությունը»,-ասում է մաեստրոյի լավ ընկեր ու բարեկամ, նույն ֆիլմի հերոս Թորիկի դերակատար Աշոտ Ադամյանը:

Շնորհավորանքները շատ էին, անկեղծ, հնչեց նաև կոնսերվատորիայի ուսանողների կատարումները, նրանք հուզվում էին մեծ կոմպոզիտրի հայտնի գործերը նվագելիս:

«Նա գիտի ինչ անի և ինպես, նա զգում է երաժշտության ամեն մի ակնթարթը, կինոերաժշտության մեջ Մանսուրյանը ևս անգնահատելի է, նրա երաժշտության տակ ֆիլմը նոր որակ է ձեռք բերում»,-ասում է կոմպոզիտոր Արթուր Ավանեսովը:

Ազգային գրադարանի տնօրեն Դավիթ Սարգսյանն էլ Տիգրան Մանսուրյանին հանձնեց գրադարանի «Հակոբ մեղապարտ» մեդալը:

Ցուցադրվեցին բոլոր այն հայկական ֆիլմերը («Հին օրերի երգը», «Կտոր մը երկինք»…), որոնց ընթացքում հնչել է Մանսուրյանի երաժշտությունը:

Ամենավերջում խոսեց կոմպոզիտորը` խիստ խուզված. «Այս նախաձեռությունը շատ գեղեցիկ էր, շատ շնորհակալ եմ»:

Մաեստրոն հիշեց իր երկրի փառավոր անցյալը և համեմատելով ներկայի հետ`ամփոփեց տպավորությունները. «Անցումնային շրջանը ծանր եմ տարել, բայց այսօր ես ուրախանում եմ մեր երիտասարդներով, նրանց ձեռքբերումներով»:

Մանսուրյանը ծնվել է 1939թ. Բեյրութում, hեղինակ է նվագախմբային, կամերային, երգչախմբային և վոկալ գործերի, որոնք կատարվել են ամբողջ աշխարհում: 1960-1965 թթ. սովորել է Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայում` Ղազարոս Սարյանի դասարանում, ում ղեկավարությամբ և ավարտել է 1967 թ. ասպիրանտուրան:  Կոմպոզիտորի ստեղծագործությունները մեծ հաջողությամբ են ընդունվում Լոնդոնում, Փարիզում, Հռոմում, Միլանում,Վիեննայում, Մոսկվայում, Վարշավայում, Նյու-Յորքում, Լոս Անջելոսում և համաշխարհային երաժշտական այլ մայրաքաղաքներում:

Դիտվել է 2539 անգամ:
Print Friendly

Leave a Reply