Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ընդունել է Հարավային Կովկասում և Վրաստանի ճգնաժամի հարցերով ԵՄ նորանշանակ հատուկ ներկայացուցիչ Ֆիլիպ Լեֆորին

Պաշտոնական, Օրվա լուր | | September 7, 2011 17:02

Նախագահը շնորհավորել է Ֆիլիպ Լեֆորին նշանակման կապակցությամբ և հույս հայտնել, որ նրա հարուստ դիվանագիտական փորձն ու մեր տարածաշրջանի մասին տեղեկացվածությունը օգտակար կլինեն Հայաստան-Եվրամիություն հարաբերությունների ամրապնդման գործում:

Սերժ Սարգսյանը կարևորել է Եվրամիության հետ Հայաստանի համագործակցության զարգացումը, մեր երկրում իրականացվող բարեփոխումներին ԵՄ աջակցությունն ու փորձը:

 

 

Դիտվել է 877 անգամ:
Print Friendly

Leave a Reply